Ոչ լատինական տառատեսակների
9-րդ միջազգային մրցույթ

  

Մրցութային հանձնաժողով

Համանախագահներ

Բորիս Կոհան, Մյունխենի տպագրիչների միության նախագահ, Գերմանիա:
Էդիկ Ղաբուզյան, տառաստեղծ, Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ, AdobeSystems ընկերության տառատեսակների խորհրդական, Հայաստան:

Անդամներ՝

Ջերրի Լեոնիդաս, Միացյալ Թագավորություն
Ֆիոնա Ռոսս, Միացյալ Թագավորություն
Լիու Ժաո, Չինաստան
Անժելլա Պողոսովա, Հայաստան
Հայթհամ Նավար, Եգիպտոս
Ադի Ստերն, Իսրայել
Ալեքսեյ Վանյաշին, Ռուսաստան
Անութին Ոնգսունքաքօնգ, Թայիլանդ
Չանգ Սիմ Քիմ, ԱՄՆ


Փորձագետներ

Քանի որ մրցութային հանձնաժողովի անդամները չունեն նեղ մասնագիտական կարողություններ բոլոր անվանակարգերի համար, մենք անվանակարգերի բոլոր աշխատանքները կուղարկենք փորձագետներին, ովքեր քննարկումից հետո կգրեն իրենց մեկնաբանություններն ու կարծիքները յուրաքանչյուր աշխատանքի վերաբերյալ և կուղարկեն կազմկոմիտեի նախագահներ՝ Բորիս Կոհանին և Էդիկ Ղաբուզայնին։ Մրցանակակիր աշխատանքները ընտրելիս մրցութային հանձնաժողովի անդամները հաշվի կառնեն փորձագետների կարծիքները։

  • Հայկական տեքստային տառատեսակներ
    Վահան Բալասանյան,
    Գարիկ Մարտիրոսյան,
    Ռուբեն Մալայան:
  • Արաբական տեքստային տառատեսակներ
    Ահմեդ Մանսուր,
    Ռեզա Աբեդինի,
    Դամուն Խանջիանզադեհ:
  • Չինական տեքստային տառատեսակներ
    Մին Վանգ,
    Կուրտ Հուանգ,
    Ժիվեյ Ժու:
  • Հունական տեքստային տառատեսակներ
    Ջոն Հուդսոն,
    Կլիմիս Մաստորիդիս,
    Իռեն Վլաչու:
  • Կիրիլյան տեքստային տառատեսակներ
    Ալեքսանդրա Կորոլկովա,
    Տագիր Սաֆաև,
    Դմիտրի Կիրսանով:
  • Հնդկական տեքստային տառատեսակներ
    Ռավի Պուվիահ,
    Ռաֆնա Ռամանաթան,
    Գրահամ Շոու:
  • Հրեական տեքստային տառատեսակներ
    Լիրոն Լավի Թուրքենիչ,
    Դենիս Մաշարով,
    Իգոր Զեյդել:
  • Կորեական տեքստային տառատեսակներ
    Գեումհո Սեոկ,
    Ջաե-Ջուն Հան ,
    Բյունգ-Ին Կանգ :

Աշխատանքների գնահատման ընթացակարգը և չափանիշերը

  • Տառատեսակը պետք է հարմար լինի տեքստում օգտագործելու համար։
  • Տառատեսակի ուրվագծերը պետք է լինեն ճշգրիտ։
  • Գրանշանները և դրանց կառուցվածքային յուրահատկությունները պետք է համապատասխանեն տվյալ այբենական համակարգերի գրույթներին։
  • Գրանշանների կառուցվածքային համաչափությունները պետք է լինեն հավասարակշռված։
  • Գրանշանների չափորոշիչներն ու ծոցավորումները պետք է լինեն ճիշտ ընտրված։
  • Տառատեսակի մշակումն ու ձևավորումը պետք է պարունակի որոշակի յուրօրինակություն։
  • Բազմալեզու այբենական համակարգերի դեպքում նրանք պետք է ոճական առումով համահունչ լինեն՝ չխախտելով տառատեսակի յուրահատկությունները։.